Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում արձանագրվում է կարմրուկով հիվանդացության դեպքերի աճ

Օգոստոս 21,2024 13:59 Share

Եթե անցած ամբողջ տարվա ընթացքում կարմրուկով հիվանդացել է 554 մարդ, ապա այս տարեսկզբից մինչև օգոստոսի 20-ը կարմրուկի արդեն 547 հաստատված դեպք կա մեր երկրում:

Առողջապահության նախարարությունը շարունակում է տարբեր, այդ թվում` տեղեկատվական միջոցառումներ իրականացնել բնակչության շրջանում կարմրուկի դեմ պատվաստումների քանակը ավելացնելու նպատակով, արդյունքում` չպատվաստվածների թիվը նվազել է 1,8 անգամ, թերի պատվաստվածներինը` շուրջ 2,9 անգամ:
Ավելացել է նաև կապույտ հազով պայմանավորված հիվանդացության դեպքերը:

2023 թվականին արձանագրվել է կապույտ հազի 50, 2024 թվականին` 98 դեպք:

Մասնագետները հիշեցնում են` և՛ կարմրուկի, և՛ կապույտ հազի բարդություններից խուսափելու արդյունավետ միջոցը պատվաստվելն է:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել