Հայ բռնցքամարտիկները հաջող մրցելույթներ են ունեցել Գորիում կայացած Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարում։
Իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը և 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը։
48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 67 կգ քաշային Արես Հակոբյանը և 75 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը դարձել են արծաթե մեդալակիր։
Եվս 3 բռնցքամարտիկ` Արեն Ասլամազյանը, Յուրա Բաբլումյանը և Հենրիկ Ճղրիկյանը հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալով։
Կարդացեք նաև
Սա մեր բռնցքամարտիկների համար ուժերի վերջին ստուգատեսն էր հոկտեմբերին կայանալիք մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունից առաջ։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա


















































