Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը Բեռլինի Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանին առաջարկել է համատեղ միջազգային ցուցադրություններ կազմակերպել

Սեպտեմբեր 25,2024 14:04 Share

Հայաստանի պատմության թանգարանում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Բեռլինի թանգարանների միության Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆին և նույն թանգարանի ավագ կուրատոր, Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի հետ ծրագրերի համակարգող Մանֆրեդ Նավրոթին:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է համատեղ միջազգային ցուցադրություններ կազմակերպելու առաջարկություն: Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի թանգարանների միության Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի միջև փոխադարձ ցուցադրությունների անցկացման և հետագա փոխգործակցության հեռանկարները։

Հանդիպման ավարտին հյուրերը շրջել են Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրության սրահներում, ինչպես նաև ծանոթացել «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել