«Այս հարցին այս փուլում ոչ մարդկային, ոչ էլ մասնագիտական էթիկայի շրջանակում պատասխանելը ճիշտ չէ։ Մի հիմնական ձևակերպումը սա է։ Ես համարում եմ, որ այս պահին ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ․ մեծ հաճույքով ու պատասխանատվությամբ կատարում եմ ՄԻՊ առաքելությունը»,- ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ Ձեզ առաջարկվե՞լ է ՀՀ արդարադատության նախարարի թեկնածություն, այսպես պատասխանեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Լրագրողների դիտարկմանը՝ ըստ տեղեկության՝ Ձեր ընկերուհին՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է Ձեր թեկնածությունը լոբբինգ անում, Անահիտ Մանասյանն արձագանքեց․ «Ընդհանրապես կոռեկտ չեմ համարում այն ձևակերպումներով, որոնց ձևաչափով այս հարցերը տրվում են։ Այս փուլում որևէ այլ մեկնաբանություն չունեմ»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի վերջո որպես ՄԻՊ պարզե՞լ է, թե հունիսի 12-ին ոստիկանությունն ինչ միջոցներ է կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, Անահիտ Մանասյանը պատասխանեց․ «Այս հարցի հիմնական խնդիրն այն է, որ գործ ունենք ընթացող գործի քննության հետ քրեական վարույթի շրջանակում, հետևաբար այդ համատեքստում այստեղ հիմնական հարցը նախաքննական գաղտնիքին առնչվող հարց է, որի վերաբերյալ ինձ տեղեկություն ևս փոխանցվել է։ Ես հաղորդակցվել եմ իր գործընկերների հետ՝ ՆԳՆ, քննչական համապատասխան մարմնի հետ, քանի որ համարում եմ, որ հանրային վերահսկողության տեսանկյունից կարևոր կլինի, որ հասարակությունն ունենա այդ տեղեկությունը։ Երբ ունենամ այս հարցի վերաբերյալ արդյունքներ, կտեղեկացնեմ բոլորին»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































