«Ներկայացվող կառավարության որոշմամբ փոփոխություններ են իրականացվելու ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում»,- ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ժաննա Անդրեասյանը նկատեց՝ մեզ համար լուրջ խնդիր էր, որ ուսուցիչների կամավոր ատեստավորումն իրականացվում էր թղթային եղանակով, ինչը բազմաթիվ բարդություններ և նաև ժամանակային խնդիրներ էր առաջացնում ուսուցիչների համար»։
Նախարարն ասաց, որ այս փոփոխության շնորհիվ ուսուցիչը միանգամից թեստը լրացնելուց հետո կարող է տեսնել արդյունքը, ինչն ավելի մեծ թափանցիկություն կհաղորդի գործընթացին․ «Այս համակարգը թույլ է տալիս, որ յուրաքանչյուր ուսուցչի համար գեներացվի իր թեստը։ Օրինակ՝ երրորդ հարցի ճիշտ պատասխանը մեկի մոտ մեկն է, մյուսի մոտ՝ այլև»։
Նիկոլ Փաշինյանը կատակեց․ «Տենց շրջիկ լուրեր կային՝ երրորդ հարցի ճիշտ պատասխանը չորրորդ տարբերակն է, այսինքն՝ հիմա երրորդ հարցի ճիշտ պատասխանը միշտ չէ, որ չորրորդ տարբերակն է»։
Կարդացեք նաև
6000 ուսուցիչներ և մանկավարժի որակավորմանը համապատասխանող քաղաքացիներ դիմել են ատեստավորման։ Նոյեմբերի 9-ին կմեկնարկի ատեստավորման առաջին գործընթացը ։ Կառավարությունն ընդունեց որոշումը։ Այսուհետ ատեստավորումը կիրականացվի նոր կարգով։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































