«ՀՀ կառավարություն, ամոթ քեզ, քո կեղծիքների, ստերի, մարդկանց իրավունքների ոտնահարման, գռեհիկության և հերյուրանք տարածելու համար։ Այդ ո՞ր երկիրն է պաշտպանում կլիմայական իրավունքներ՝ ոչնչացնելով Հրազդանի կիրճը՝ Աղի լիճը, այդ ո՞վ է տեսել, որ հերյուրանքի հիման վրա հարձակվեն և սկսեն ուղղակի հակաքրիստոնեական արշավ մի երկրում, որի ժողովուրդը առաջինն է պետականորեն ընդունել քրիստոնեությունը»,- ՀՀ կառավարության շենքի դիմաց «Չկա կենսաբազմազանություն պաշտպանություն՝ առանց մարդու իրավունքների և արդարության» խորագրով բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Ցուցարարները վանկարկեցին ամոթ, ամոթ։ Նրանք ցույցի ավարտից հետո քայլերթով գնացին դեպի ՀՀ-ում Շվեյցարիայի հյուպատոսություն՝ իրենց պահանջ-նամակը հանձնելու։
Կարդացեք նաև
Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով ՀՀ իշխանությունների գործելաոճին, ասաց․ «Ի՞նչ է՝ կլիմայի համար պայքարը ենթադրում է գռեհիկ, կեղծ ստերով սկսված և շարունակվող այս արշա՞վը, ընդդիմադիր խոսք ասողները ֆեյսբուքում տարիներ առաջ գրառումների համար անպայման պետք է ձերբակալվե՞ն, որ դուք կարողանաք պայքարել կլիման պաշտպանելու համար։ Կլիմայի համար պայքարը սկսվում է մարդկային հարաբերությունների կլիմայից։ Այն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում, աննախադեպ է»։
ՀՀ կառավարության դիմաց «Բնության պաշտպանությունն անբաժանելի է մարդու իրավունքներից» խորագրով ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ






















































