Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում ավարտվեց շախմատի «Oskemen Open 2024» միջազգային մրցաշարը։
Masters խմբում հանդես եկող Հայաստանի երկու մասնակիցներից գրոսմայստեր Արամ Հակոբյանը վերջին տուրում սեւ խաղաքարերով միավորը կիսել է ղազախստանցի մրցակցի հետ եւ 10 հնարավորից 6,5 միավորով պայքարն ավարտել է 18-րդ հորիզոնականում։ Սպասվածից թույլ է հանդես եկել գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը, որն իր հաշվին գրանցել է 4,5 միավոր եւ 121 մասնակիցների մրցակցությունում բավարարվել է 70-րդ տեղով։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































