Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսին կախված պայուսակում պահված զենքի» գործը բեկանվեց

Դեկտեմբեր 12,2024 13:00 Share

Արդյոք իրավաչա՞փ էին Հարություն Իսկանդարյանի՝ ազատազրկման ձեւով պատիժը պայմանական չկիրառելու մասին վերաքննիչ դատարանի հետեւությունները

Հարություն Իսկանդարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի ձեռք էր բերել զենք` Մակարով տեսակի ատրճանակ, որը լիցքավորված է եղել գործարանային արտադրության չորս հատ փամփուշտներով: Առաջին ատյանի դատարանը հանգել էր հետեւության, որ նա պետք է կրի պատիժը ազատազրկման ձեւով: Ըստ Վերաքննիչ դատարանի՝ առաջին ատյանի քրեական դատարանը պատիժը պայմանական չկիրառելու հետեւությամբ հանգել է ոչ իրավաչափ եզրահանգման: Նշեմ, որ առաջին ատյանի դատարանը որոշել էր` դատապարտել մեկ տարվա ազատազրկման, հաշվակցել փաստացի անազատության մեջ գտնվելը, վերջնական պատիժ սահմանել ութ ամսով ազատազրկումը: Իսկանդարյանի նկատմամբ հետագայում կիրառվել էր հինգ միլիոն դրամի գրավ խափանման միջոցը:

Սուպերմարկետներից մեկի աշխատակից Հ. Իսկանդարյանը նախկինում դատապարտված չի եղել, իրեն մեղավոր չի ճանաչել:

Վճռաբեկ դատարանի օրեր առաջ կայացրած որոշման իրավական եզրահանգումների համաձայն, նախկինում դատված չլինելը արարքի հանրային վտանգավորության աստիճանը չի նվազեցնում: «Իր ուսին գցած պայուսակում հանրային վայրում ապօրինի կրել է հրազեն հանդիսացող զենք` լիցքավորված ռազմամթերք հանդիսացող, կրակելու համար պիտանի փամփուշտտներով»: Այնուամենայնիվ, ըստ Վճռաբեկ դատարանի, վերաքննիչ քրեական դատարանի հետեւությունները համոզիչ եւ հիմնավորված չեն:

Վճռաբեկ դատարանը բեկանել է վերաքննիչ քրեական դատարանի այս տարվա փետրվարի 8-ի որոշումը, օրինական ուժ տվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2023թ. դեկտեմբերի 5-ի դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031