Լրահոս
Օրվա լրահոսը

Նժդեհն առաջին հերթին պայքարի խորհրդանիշ է, որն ամենաբարդ, ամենադաժան ու ողբերգական իրավիճակներում չէր դադարում պայքարել, լուծումներ գտնել

Հունվար 01,2025 11:53 Share

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է:

Մեծ պետական գործիչ, հրամանատար, ում կյանքն ու գործունեությունը մեծ հետք է թողել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում:

Իմ համար Նժդեհն առաջին հերթին պայքարի խորհրդանիշ է, ով ամենաբարդ, ամենադաժան ու ողբերգական իրավիճակներում չէր դադարում պայքարել, լուծումներ գտնել և մեր ժողովրդի կյանքում բեկումնային հաջողություններ գրանցել:

Այսօր էլ մեր երկիրը, ժողովուրդն իր ծանրագույն փուլերից մեկում է, ինչը չի նշանակում, որ պետք է հանձնվել, չպայքարել, հիասթափվել և հետ կանգնել մեր արժանապատվությունն ու հողը պաշտպանելու մեծագույն առաքելությունից:

Փառք մեր բոլոր հերոսներին,

Փառք բոլոր ժամանակներում մեր ժողովրդի պաշտպանության համար մարտնչածներին,

Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031