Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Օռլեանում ամբոխի մեջ ավտոմեքենա է մխրճվել, ոստիկանները վարորդին գնդակահարել են. Առնվազն 10 մարդ է զոհվել

Հունվար 01,2025 20:44 Share

ԱՄՆ-ի Լուիզիանայի նահանգի Նոր Օռլեանում մարդկանց ամբոխի մեջ ավտոմեքենա է մխրճվել:

Առնվազն 10 մարդ է զոհվել, 30-ը՝ վիրավորվել, երբ մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, հայտնել է ABC News-ը՝ ոստիկանությանը հղումով։

Նախնական տվյալներով՝ վարորդը միտումնավոր մխրճվել է ամբոխի մեջ։

Ավելի ուշ ABC News-ը հայտնել է, որ ավտոմեքենայի վարորդը սպանվել է ոստիկանների կողմից:

Նոր Օռլեանի քաղաքապետ ԼաՏոյա Կանտրելը ամբոխի մեջ մեքենայի մխրճվելը ահաբեկչություն է անվանել։ «Նրա վրա կրակել և սպանել են ոստիկանները, երբ նա ինքնաձիգով դուրս էր եկել մեքենայից», – ասվում է հաղորդագրության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031