Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիների կացարանով ապահովելը մեր պետության բացառիկ առաջնահերթություններից պետք է լինի․ Մեսրոպ Առաքելյան

Փետրվար 23,2025 22:30 Share

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին բնակարանով ապահովելու ծրագիրը ամբողջովին տապալվել է։
Մեկուկես տարի անց, ավելի քան 30,000 ընտանիքներից սերտիֆիկատ են ստացել ընդամենը 2%-ը՝ 650 ընտանիք, իսկ փաստացի տուն են ձեռք բերել ընդամենը 12 ընտանիք։

Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ծրագրել էր Արցախի հետ հանձնել նաև արցախցիներին և հիմա մեր 100,000-ից ավել քաղաքացիները, որպես «բեռ», ենթարկվում են բացառիկ արհամարհանքի։
Արցախցիների կացարանով ապահովելը մեր պետության բացառիկ առաջնահերթություններից պետք է լինի, որը հնարավոր է իրականացնել ընդամենը մի քանի ամսում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728