Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ բացառում, որ մի օր էլ Անդրանիկ Քոչարյանը կարող է Բաքվի բանտում հայտնվել, կարծեմ Արցախում եղել է զինվորական հագուստով»․ Ժաննա Ալեքսանյան

Մարտ 03,2025 16:25 Share

«Մենք տեսնում ենք, որ իշխանությունների ջանքերը շատ նվազ են, բայց մենք պետք է հանրային արձագանքը մեծացնենք՝ վերադարձնելու հայ գերիներին։ Կարծում եմ, որ հանրության արձագանքն էլ այնքան մեծ չէ, մենք տեսնում ենք, թե ինչ պառակտվածություն կա հայ հանրության մեջ, բայց սա մի իրավիճակ է, երբ պետք է բոլորը համախմբվեն»,- Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մոտ բողոքի ցույցի ժամանակ ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Անդրադառնալով ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե Ռուբեն Վարդանյանն ամեն ինչ պետք է աներ, որ չգերեվարվեր, Ժաննա Ալեքսանյանն ասաց․  «Ես դա գնահատում եմ անբարո հայտարարություն, երբ մարդիկ մահվան շեմին են, կանգնում են եւ այդպիսի հայտարարություններ են անում։ Եվ չեմ բացառում, որ մի օր էլ կարող է Անդրանիկ Քոչարյանի հետ այդպիսի բան պատահի, կարծեմ Արցախում եղել է զինվորական հագուստով։ Շատ վատ են իրենց պահում իշխանամերձ շրջանակները»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նշենք, որ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունն ու «Արցախ Միություն» ՀԿ-ներն այսօր բողոքի ցույց էին կազմակերպել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի մոտ՝ պահանջելով փրկել Ռուբեն Վարդանյանի կյանքը եւ պաշտպանել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին ։ ՀԿ-ները ստորագրել են բաց նամակ՝ ուղղված ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ 09 Հոկտեմբեր, 2020 թ. ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցն Արցախ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31