Լրահոս
Օրվա լրահոսը

Դուալ ուսուցումը ենթադրում է մասնավոր հատվածի մասնակցություն. Արմենուհի Պողոսյան

Մարտ 03,2025 16:50 Share

«Այս պահի դրությամբ ունենք ընդունված օրենք, որ ուժի մեջ է մտել 2024թ հունիս ամսին, այնուհետեւ մշակվեց վարչապետի որոշման նախագիծ: Նախարարությունը ներկայումս ակտիվ գործունեություն է ծավալում վարչապետի որոշումը կյանքի կոչելու իմաստով: Նոր օրենքը ենթադրում է ինչպես գործող ենթաօրենսդրական ակտերում փոփոխությունների, լրացումների կատարումը, այնպես էլ նոր ընթացակարգերի եւ կարգերի մշակումը, որպես օրինակ՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման, դուալ ուսուցման ներդրման իմաստով»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը (լուսանկարում):

Նրա խոսքով, որոշ ծրագրեր կիրականացվեն փորձնական եղանակով՝ դրանք հընթացս գնահատելու, իրավական ակտերը լրամշակելու նպատակով: Խոսելով աշխատանքի վրա հիմնված ուսուցման համակարգից՝ Արմենուհի Պողոսյանը նշեց, որ դրան անցնելու են փուլային եղանակով, որովհետեւ դուալ ուսուցումը ենթադրում է մասնավոր հատվածի մասնակցություն, իսկ դա նշանակում է, որ ամեն ինչ պետք է լինի գնահատված, չափված:

ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետն ընդգծեց. «Մենք մի շատ կարեւոր միջոցառում ունենք, որն օրենքից է բխում: Դա համապատասխան պատասխանատու կառույցի ստեղծումն է: Օրենքը նախատեսել է, որ ստեղծվեն դուալ ուսուցման կազմակերպման պատասխանատու կառույցներ, ինչպես նաեւ ոլորտային միավորումներ՝ մասնավոր հատվածի կողմից, որոնք պետք է աջակցեն այս կրթական ձեւը ողջ համակարգում ներդնելու եւ տարածելու համար»:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31