«Ազատություն» – Կրեմլը հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահը որոշել է չերկարաձգել Սուրբ Հարության տոնի առթիվ Ուկրաինայում հայտարարված հրադադարը, որը սկսվեց երեկ երեկոյան և պետք է ավարտվի այսօր կեսգիշերին։
«Նախագահ Պուտինը Զատկական զինադադարը շարունակելու որևէ հրահանգ չի տվել»,-ասել է նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Զենքերը վայր դնելու որոշումից ժամեր անց՝ այսօր առավոտյան, երկու կողմն էլ միմյանց մեղադրեցին այդ պայմանավորվածությունը խախտելու համար։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: