Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում մեկ գիշերվա ընթացքում Մալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենա. shamshyan.com

Օգոստոս 14,2026 20:22 Share

Վերջին ամիսներին Երևանում սնկի նման ավելացել են անձնական ունեցվածքի գողության դեպքերը ու կարծես թե պատվավոր առաջին հորիզոնականում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն է։

Օգոստոսի 5-ին նշված վարչական շրջանում 10-ից ավելի ավտոմեքենաների թալանման դեպքեր են տեղի ունեցել, իսկ տեղի համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, կարծես թե մտադրություն չունեն այս արատավոր երևույթի դեմն առնելու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բնակիչ 33-ամյա Է. Օ.-ն և հայտնել, որ գիշերը իրենց շենքի դիմաց կայանված՝ իրեն պատկանող «Lixiang» մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են կողային հայելիների ապակիները և 2 համարանիշները։

Նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Անդրանիկի փողոցի բնակիչ 40-ամյա Կ. Խ.-ն և հայտնել, որ գիշերն իրենց բակից գողացել են «Changan» մակնիշի՝ իրեն պատկանող ավտոմեքենայի զույգ կողային հայելիների ապակիները։

Նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Րաֆֆու փողոցի բնակիչ 36-ամյա Լ. Ղ.-ն և հայտնել, որ իրենց շենքի դիմաց կայանված՝ իրեն պատկանող «Jeep» մակնիշի ավտոմեքենայի զույգ կողային հայելիների ապակիները գողացել են։Նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բնակիչ 48-ամյա Վ. Պ.-ն և հայտնել, որ իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են զույգ կողային հայելիները։

Նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Անդրանիկի փողոցի բնակիչ 41-ամյա Լ. Հ.-ն և հայտնել, որ իրենց շենքի դիմաց կայանված՝ իրեն պատկանող «Changan» մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են զույգ կողային հայելիների ապակիները։

Նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Բաբաջանյան փողոցի բնակիչ 41-ամյա Տ. Խ.-ն և հայտնել, որ գիշերը իրենց շենքի դիմաց կայանված՝ իրեն պատկանող «Changan» և «BYD» մակնիշի ավտոմեքենաների վրայից գողացել են զույգ կողային հայելիների ապակիները։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել