Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրկեսի» խաչմերուկում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել, ամբողջությամբ փակել է ճանապարհը. shamshyan.com

Օգոստոս 14,2026 22:44 Share

Այսօր՝ օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի 4/2 հասցեի դիմաց, ժողովրդին հայտնի «Կրկեսի» խաչմերուկում, ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և փակել է ճանապարհի 3 երթևեկելի գոտիները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառի տապալման հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել