Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավիթ Ղազինյանին, Սամվել Կարապետյանին մեղադրել, որ իրենք հավելագրումների մեջ ինչ-որ բան են ունեցել, դա նույն է, որ ձեր ղեկավարներին մեղադրենք, որ փայ են ունեցել»

Օգոստոս 14,2026 16:26 Share

«Մենք երբեք չենք ասել, որ հոսանքի հավելագրում չի եղել։ Պարոն Մինասյան, ձեր օրոք էլ է եղել, մի հատ շատ սիրուն անունով մանկապարտեզ ունեք Գյումրիում, այդ մանկապարտեզի վրա 27 000 կՎտ հավելագրում էին գտել 15 օր առաջ։ Այսինքն՝ մենք արել ենք, դուք եկել շարունակե՞լ եք»,- ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանի հարցին ի պատասխան ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀԷՑ-ի իրացման նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։

Ղազինյանը նշեց, որ ՀԷՑ-ի իրացման տնօրինությունն այսօր աշխատում է այն դրվածքով, որն ինքն է ներդրել եւ նույն մարդկանցով։ «Հիմա, ոչ մեկի չեմ վիրավորում, բայց եթե հայելային գամ, Դավիթ Ղազինյանին, Սամվել Կարապետյանին մեղադրել, որ իրենք հավելագրումների մեջ ինչ-որ բան են ունեցել, դա նույն է, որ այսօր ձեզ, ձեր անմիջական նախկին ղեկավարին կամ իր ղեկավարին մեղադրել, որ փայ են ունեցել։ Շատ հայելային վերաբերմունք է»,- ասաց Ղազինյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31