Օգոստոսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Օլեկսանդր Միշչենկոյի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր. մասնավորապես անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության ակտիվացման, տնտեսական կապերի ընդլայնման, բազմակողմ հարթակներում փոխգործակցության ամրապնդման հեռանկարներին:
Երկուստեք արձանագրվել է վերջին շրջանում գրանցվող առևտրաշրջանառության աճի դրական դինամիկան։
Վահան Կոստանյանը և Օլեկսանդր Միշչենկոն կարևորել են միջմարդկային կապերի առավել սերտացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
Կարդացեք նաև
Քննարկվել են հումանիտար բնույթի հարցեր:
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ՝ ընդգծելով կայուն և տևական խաղաղության առաջմղման կարևորությունը:
ՀՀ ԱԳՆ


















































