Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան մտադիր է բալիստիկ հրթիռներ վաճառել Ուկրաինային

Օգոստոս 10,2026 16:34 Share

Ermenihaber. Ըստ ԱՄՆ Կոնգրեսի արձանագրությունների՝ Թուրքիան ԱՄՆ-ից թույլտվություն է խնդրել Ուկրաինային զինամթերքի փաթեթ վաճառելու համար, որն իր մեջ ներառում է նաև բալիստիկ հրթիռներ: Քանի որ նախատեսվող զինամթերքն ամերիկյան արտադրության է, Անկարան դիմել է Վաշինգտոնին՝ վերավաճառքի (re-export) թույլտվություն ստանալու համար:

Մասնավորապես, նախատեսվում է վաճառել շուրջ 255.9 մլն դոլար արժողությամբ 12 միավոր «M270 MLRS» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր ու հազարավոր այլ արկեր, ինչպես նաև մոտ 28 մլն դոլարի «M39 ATACMS» մարտավարական բալիստիկ հրթիռային համակարգեր: Թուրքական կողմն այս վաճառքի նպատակը հիմնավորել է հնացած ռազմական պաշարների կրճատմամբ՝ միջոցները սեփական համակարգերի արդիականացման վրա կենտրոնացնելու համար:

Ռազմական և արտաքին քաղաքականության վերլուծաբանները նշում են, որ այս քայլը փաստացի նշանակում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի վարած «հավասարակշռության քաղաքականության» ավարտ և ռազմավարական առումով Արևմուտքի հետ վերջնական դիրքավորում: ԱՄՆ տետդեպարտամենտն արդեն հայտնել է, որ պատրաստ է հաստատել վաճառքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել