Օգոստոսի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արագածոտնի թեմի քահանայից դասին ու նրանց ընտանյաց անդամներին։
Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տ. Շնորհք աբեղա Պալոյանն իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին հանդիպման և մշապես ցուցաբերվող հայրական խնամքի համար։
Թեմի քահանաներից Արժանապատիվ Տ. Մկրտիչ քահանա Երանյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ընդգծեց, որ նման ընդունելությունը կարևոր առիթ է ուխտը վերանորոգելու և Հայոց Հայրապետին ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերստին իրենց հավատարմությունը հայտնելու համար։
Կարդացեք նաև
Իր խոսքում Վեհափառ Հայրապետը կարևորեց նմանատիպ հանդիպումները, որոնք լավ առիթ են եկեղեցականաց հետ հոգևոր կապն առավել ամրապնդելու և իրենց ընտանյաց անդամների հետ հաղորդակցվելու համար։
Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ նաև Արագածոտնի թեմի քահանայից դասի հոգեխնամ, կարևոր ու նվիրական ծառայությանը և բարձր գնահատեց ստեղծված դժվարին իրավիճակում նրանց դրսևորած անմնացորդ նվիրումը։
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին և Մայր Աթոռի գործուներությանը։
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը հայրապետական իր օրհնությունը բերեց քահանաներին և նրանց ընտանյաց անդամներրին՝ մաղթելով քաջառողջություն ու բարօր կյանք։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին



















































