Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ նախկին սպա Արամ Գասպարյանը սուր ինֆարկտ է տարել. պաշտպանը պահանջում է վերացնել խափանման միջոցը

Ապրիլ 30,2025 13:59 Share

«Ազգային ճակատ». ԱԱԾ նախկին սպա Արամ Գասպարյանի մոտ սրտի սուր ինֆարկտ է տեղի ունեցել. պաշտպանը պահանջում է անհապաղ վերացնել խափանման միջոցը

🔷Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտի 7-ին ձերբակալվել էր շուրջ 20 տարվա ծառայության փորձ ունեցող Ազգային անվտանգության ծառայության նախկին սպա Արամ Ռոբերտի Գասպարյանը։

🔷Վերջինիս նկատմամբ ներկայացվել էր կալանավորելու միջնորդություն, սակայն դատարանը մերժել էր այն՝ կիրառելով տնային կալանք։

🔷Չնայած այս որոշմանը, Արամ Գասպարյանի առողջական վիճակը շարունակաբար վատթարանում էր, որի մասին բազմիցս բարձրաձայնել էր նրա պաշտպան Արամ Վարդևանյանը՝ պահանջելով վերացնել խափանման միջոցը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել