Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Պետրոսյան. «Այսօր աշխարհում չկա մի երկիր, որտեղ ժողովուրդը այսքան ատի իր իշխանություններին»

Մայիս 06,2025 23:03

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Ռուսաստանի, Հայաստանի երկրորդ նախագահի հասցեին եւ հաջորդ ընտրություններում ՔՊ-ի ենթադրյալ հաղթանակի մասին Ալեն Սիմոնյանի արած հայտարարություններին՝ ասաց. «Քանի որ այդ սուբյեկտը որոշակի պաշտոն է գրավում եւ հանրային եթերում շարունակում է իր ցինիկ վարքագիծը դրսեւորել, ստիպված ենք երբեմն կանգ առնել նրա առանձին մտքերին:

Նա հայտարարում է, թե Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է սկսում Հայաստանի նկատմամբ, գումարներ է ծախսում: Շատերը մոռացել են արդեն, որ 2018 թվականին Ադրբեջանից մոտ $ 218 մլն. ԿԲ-ի միջոցով հասել է Հայաստան: Սա բազմիցս ասվեց, կրկնվեց, բայց ադեկվատ պատասխան այդպես էլ չեղավ, թե ինչ է եղել այդ $ 218 միլիոնը: Սա լրագրողական կամ կոնկրետ անձանց կողմից կատարած բացահայտում է:

Բայց ինչպիսի՞ բացահայտումներ կարող են լինել իշխանափոխությունից հետո: Հետեւաբար, եթե ուզում են ասել, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է սկսում, ռուսական գումարներ են ներդրվում Հայաստան, թող փնտրեն իրենց տակ եղած այդ ստոր վարքագիծը, որ իրականացվել է թուրքերի կողմից գումարներ փոխանցելով:

Սրանց դաստիարակությունը արդեն ակնհայտ երեւում է: Մեկի մայրը որդու նման թքում եւ հայհոյում է հանրահավաքի մասնակիցներին, մյուսի հայրը ժողովրդին «համբալ» է անվանում…Չնայած շատ հեռու եմ ծնողների նկատմամբ բացասական մտքեր արտահայտելուց, բայց դա իրենց դաստիարակությունն է, սա ցույց է տալիս, թե այդ մարդկանց ընտանիքում ինչ է կատարվում: Եթե սրանք դրսում են այդպիսի հայտարարություններ անում, ապա իրենց ընտանիքում մնալով միայնակ, ինչպիսի՞ շփում եւ փոխհարաբերություններ են լինում: Սա է նրանց կերպարը:

Նա նաեւ ասում է, որ եթե վաղն ընտրություններ լինեն Հայաստանում, իրենք 50+1 ձայներ կշահեն: Այսօր աշխարհում չկա մի երկիր, որի ժողովուրդը այսքան ատի իր իշխանություններին, լինի այսքան ատելի իշխանություն»:

Արդարադատության գեներալ-մայորը խոսեց նաեւ Նոր-Նորքում տեղի ունեցած դեպքերին: Նրա համոզմամբ դա անդրադարձն էր ԱԺ նույն քաշքշուկի, ծեծի, կռվի: «Եթե այնտեղ պատիժ չեն կրում, եթե այնտեղ անպատժելիություն է, մյուս օղակներում նույն անպատժելիությունը պետք է լինի»,-ասաց նա:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031