Ապառաժ. Հունաստանի Հերակլիոն քաղաքում 2025 թվականի ապրիլի 30-ից մայիսի 4-ը անցկացվել է ավանդական ուշուի Եվրոպայի 8-րդ առաջնությունը:
Ավանդական ուշուի ֆեդերացիայի 29 հոգանոց հավաքական թիմի կազմում առաջնությանը մասնակցել են արցախցի 4 մարզիկներ։
Արցախցի Սեւակ Մուսայելյանը 75 կգ, Արսեն Բաղրյանը 60 կգ եւ Կարոլինա Համբարձումյանը 48 կգ քաշայինների պայքարում զբաղեցրել են առաջին տեղը՝ դառնալով Եվրոպայի չեմպիոններ, նվաճելով ոսկե մեդալներ։
Արցախի ՀՄԸՄ անդամ Տիգրան Թովմասյանը դարձել է Եվրոպայի ուշու-սանդա 8-րդ առաջնության բրոնզե մեդալակիր։
Կարդացեք նաև
Հայ մարզիկները տպավորիչ արդյունքների են հասել՝ ընդհանուր առմամբ նվաճելով 18 մեդալ: Ոսկե մեդալ են նվաճել 11 մարզիկներ, արծաթե՝ 3, բրոնզե՝ 4: Թիմը գլխավորել է ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: