Կյանքից հեռացել է «Ռադիո Հայ Հայաստան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր և հաղորդավար, քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը։
Նա մահացել է սրտի կաթվածից, երևանյան սրճարաններից մեկում։
Մայիսի 11-ին shamshyan.com-ը հաղորդել է, որ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. «Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա»:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է. սրճարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին. «Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»: