Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը խախտել է Սահմանադրության 17-րդ հոդվածը, որը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների ազատությունն ու ինքնավարությունը. «Հայաքվե»

Հունիս 06,2025 12:22 Share

«Հայաքվե». Եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում։

Քաղաքականությամբ զբաղվել` նշանակում է պայքարել իշխանության համար։ Եթե քաղաքականությամբ զբաղվել ասելով` նկատի ունեն դիրքորոշում արտահայտելը, ապա յուրաքանչյուր քաղաքացի ազատ է` իր դիրքորոշումն արտահայտելու։

Եկեղեցին նույնպես` որպես կառույց, միավորում, հաստատություն, այնպես, ինչպես հասարակական, կրոնական, սոցիալական այլ հաստատություններ, կարող է ազատորեն իր կարծիքն ու պահանջներն արտահայտել, սա երաշխավորվում է օրենքով և Սահմանադրությամբ։

Իսկ հակառակը` եկեղեցու, մարդկանց, ընտանիքների կյանքին միջամտությունն անթույլատրելի է, արգելված է Սահմանադրությամբ։ Տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանը խախտել է Սահմանադրության 17-րդ հոդվածը, որը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների ազատությունն ու ինքնավարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30