Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջնորդեցի, որպեսզի միջդատական վարույթի ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցները ճանաչվեն անթույլատրելի, Արուսյակ Ալեքսանյանը արդարացվի, անպարտ ճանաչվի առաջադրված մեղադրանքներում». փաստաբան

Հունիս 10,2025 21:33

Նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա նախկին օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով Վահե Դոլմազյանի նախագահությամբ դատական նիստում այսօր եզրափակիչ ելույթով հանդես եկավ Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան, պաշտպան Հովսեփ Սարգսյանը

Նրա երեւույթը այն մասին էր, որ իր պաշտպանյալի վերաբերյալ քրեական վարույթը ի սկզբանե, մինչեւ միջդատական վարույթն էլ, եղել է անօրինական՝ հաղթահարված չի եղել Արուսյակ Ալեքսանյանի, որպես դատավորի, անձեռնմխելիությունը:

«Այն տվյալները, որոնք հիմք են հանդիսացել օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար, այդ տվյալները պատշաճ չեն եղել, դատավորի նկատմամբ իրականացվել է քրեական վարույթ ոչ իրավասու մարմնի կողմից, որը իրավունք չունի դատավորի վերաբերյալ քրեական վարույթ քննել: Այսինքն, խախտվել է տվյալ քրեական վարույթի քննչական ենթակայությունը: Այդ քրեական վարույթը պարտավոր էին քննելու Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, սակայն, չգիտես ինչու, քննել են ԱԱԾ դեպարտամենտի քննիչները, որի իրավունքը չունեին: Իրավական հիմքը եղել է գլխավոր դատախազի 2023 թվականի հոկտեմբերի 5-ի որոշումը, որը իրավաչափության եւ օրինականության հետ շատ լուրջ հարցեր է պարունակում:

Ես դրա փաստական հիմնավորումները տվեցի իմ եզրափակիչ ելույթում, որտեղ հստակ վկայակոչել եւ մատնանշել եմ այն բոլոր հանգամանքները, չափանիշները, որոնց ուժող գտել եմ, որ գլխավոր դատախազի որոշումները իրավաչափ չեն, անօրինական են: Եվ միջնորդեցի, որպեսզի բոլոր ապացույցները, որոնք ձեռք են բերվել միջդատական վարույթի ընթացքում, ճանաչվեն անթույլատրելի եւ դրա արդյունքում Արուսյակ Ալեքսանյանը արդարացվի, անպարտ ճանաչվի առաջադրված մեղադրանքներում:

Խոսքը վերաբերում է անարդար դատական ակտ կայացնելու մեղադրանքին եւ պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքներին»,- Aravot.am-ի հետ նիստից հետո ունեցած զրույցում ասաց փաստաբանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30