Եկեղեցու ներգրավումը քաղաքական հակամարտությունների մեջ անթույլատրելի է աշխարհի որևէ երկրում, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Նեղոսի Ավետարանական Սինոդի միջեկեղեցական երկխոսության և համընդհանուր հարաբերությունների խորհրդի նախագահ, Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռիֆաթ Ֆիկրի Սաիդը՝ հայ գործարար Սամվել Կարապետյանի հետապնդման ֆոնին:
«Անթույլատրելի է աշխարհի որևէ կետում, որ կրոնական կազմակերպությունները և եկեղեցիները ներգրավվեն քաղաքական կոնֆլիկտների մեջ», – ասել է Ֆիկրի Սաիդը՝ մեկնաբանելով հայ գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը:
Սաիդը նաև շեշտել է դատական համակարգին հարգանք ցուցաբերելու կարևորությունը, սակայն միաժամանակ հիշեցրել, որ յուրաքանչյուր մեղադրյալին պետք է երաշխավորվեն պաշտպանության իրավունքները, քանի որ ցանկացած անձ համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցվել դատարանի կողմից: