Լրահոս
Օրվա լրահոսը

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անդրադարձել է Կոմիտեում մեկ տարուց ավել քննվող գործերին՝ ընդգծելով, որ իր պահանջն է՝ հնարավորինս արագ ավարտել տևական ժամանակ քննվող գործերը

Հուլիս 04,2025 17:45

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Կոմիտեի նախագահի տեղակալները, քննչական և օպերատիվ-հետախուզական  ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև Կոմիտեի այլ ծառայողներ:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անձնակազմին է ներկայացրել իր նորանշանակ տեղակալ Արմեն Ասատրյանին՝ նրան և Կոմիտեի կազմը համալրած նոր ծառայողներին մաղթելով արդյունավետ գործունեություն:

Կոմիտեի նախագահն անդրադարձել է իր՝ 2025 թվականի հունիսի 6-ի հրամանով ստեղծված խորհրդակցական մարմնի (Կոլեգիայի) գործունեության կարգին, որի հիմնական նպատակը առավել հրատապ և արդիական հարցերի քննարկման, դրանց արագ և համարժեք արձագանքման ապահովումն է:

Արթուր Նահապետյանը խոսել է նաև Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված կառուցվածքային փոփոխությունների, այդ թվում՝ նոր ստեղծված ստորաբաժանմանը՝ Ներքին անվտանգության և վերահսկողության վարչությանը վերապահված վերահսկողական լիազորությունների ու գործառույթների մասին: Կառուցվածքային փոփոխությունների համատեքստում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ առավել արդյունավետ պայքար մղելու տեսանկյունից Կոմիտեի նախագահը կարևորել է մարզային ստորաբաժանումներ ունենալու անհրաժեշտությունը՝ նշելով, որ առաջիկայում աշխատանքներ կիրականացվեն նաև այդ ուղղությամբ:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև Կոմիտեի նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ժամկետներին ու ծառայողների աշխատանքի գնահատման չափանիշներին վերաբերող հարցեր: Արթուր Նահապետյանը անդրադարձել է Կոմիտեում մեկ տարուց ավել քննվող քրեական վարույթներով իրականացվող նախաքննության ժամկետներին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ իր պահանջն է՝ հնարավորինս արագ ավարտել տևական ժամանակ քննվող գործերը և ուշադրություն դարձնել  բոլոր վարույթներով նախաքննության որակի բարձրացմանը:

Անդրադարձ է եղել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ներկայացված օրենսդրական մի շարք նախաձեռնությունների, ինչպես նաև կարգապահական և մրցութային հանձնաժողովների գործունեության լավարկմանը վերաբերող հարցերին:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ Կոլեգիայի որոշումների կենսագործումն առավել կբարձրացնի Կոմիտեի առջև դրված խնդիրների կատարման արդյունավետությունը:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031