«Սամվել Կարապետյանը գտնվում է կալանքի տակ, որովհետև պաշտպանել է Հայ առաքելական սուրբ եկեղեցուն։ Այդ մարդը, որ այդ հրամանը տվել է, պետք է տեսնի այն հազարավոր մարդկանց, որոնք այստեղ են պաշտպանելու Հայ առաքելական սուրբ եկեղեցուն»,- ի աջակցություն Սամվել Կարապետյանի հավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Պատգամավորն ասաց, որ Սամվել Կարապետյանի կալանավորումը քաղաքական երկու հիմնական պատճառ է ունեցել․ «Փոքրիկ խմբակի ղեկավարը սեփական աթոռը կորցնելու վախից փորձում է չեզոքացնել Սամվել Կարապետյանի անձի գործոնն ու ազդեցությունը մեր հասարակական քաղաքական կյանքում։ Ալիևը դեռ 2021-ից էր հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, բայց քանի որ Ալիևի ձեռքերը չեն հասել Կարապետյանին, իր խամաճիկի ձեռքերով է հաշվեհարդար տեսնում։ Սա է իրականությունը։ Բայց մենք՝ բոլորս կանգնելու ենք արդարության համար Սամվել Կարապետյանի և հայ առաքելական եկեղեցու թիկունքում։ Եվ դա չենք անելու չարությամբ, այլ սիրով, միասնականությամբ, վճռականությամբ և անելու ենք մեր ձևով»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ