BBC-ն ներկայացրել է այս տարվա «Էմմի» մրցանակաբաշխության հավակնորդներին:
2025 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Լոս Անջելեսում կկայանա Emmy մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կպարգևատրվեն վերջին տարվա լավագույն հեռուստաշոուներն ու դերասանները։
Այս տարվա հեռուստատեսային ամենահեղինակավոր մրցանակաբաշխության՝ Emmy 2025–ի առաջադրումների հիմնական ֆավորիտներն են Severance, The Penguin և The White Lotus սերիալները։
Դերասանական առաջադրումների շարքում մրցում են Բրիտ Լոուերը, Քուինթա Բրունսոնը, Հարիսոն Ֆորդը և Ջերեմի Ալեն Ուայթը։
Կարդացեք նաև
Կատակերգական անվանակարգերում ընդգրկված են The Studio, The Bear, Abbott Elementary և Shrinking սերիալները։ ՌուՓոլը՝ իր RuPaul’s Drag Race շոուով, դարձել է ամենաշատ առաջադրված «ռեալիթի շոուի» հաղորդավարն Emmy–ի պատմության մեջ։
Հարիսոն Ֆորդը, 83 տարեկանում, առաջին անգամ առաջադրվել է Էմմիի՝ Shrinking սերիալում իր դերի համար։