Լրահոս
Օրվա լրահոսը

Պարո՛ն նախարար, քաղաքացիները ձեզ եպիսկոպոսության չեն կոչել, այլ օժտել են էկոնոմիկայի նախարարի լիազորություններով. Տեր Սահակ Սահակյան

Օգոստոս 08,2025 11:38 Share

Տեր Սահակ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վերջերս էկոնոմիկայի նախարար պարոն Պապոյանը, ի պատասխան լրագրողի հարցի, փաստեց, որ այսպես կոչված «Եկեղեցու խնդիրը» շարունակում է մնալ իրենց օրակարգում։ Այսպիսով՝ ինքներս մեզ համար, այն էլ որերորդ անգամ, կարող ենք փաստել, որ այս կառավարությունը (տվյալ դեպքում էկոնոմիկայի նախարար պարոն Պապոյանը) փորձում է հանրային ուշադրությունը շեղել այն իրական խնդիրներից, որոնց պատասխանատվությունն իր վրա է կրում։

Լրահոսը դիտելով և մեր օրերում ոչ այնքան պոպուլյար բանականությանը օգնության կանչելով՝ կարելի է եզրակացնել, որ մեր պետությունը կանգնած է տնտեսական լրջագույն մարտահրավերների առաջ՝
– արտահանման և ներկրման խնդիրներ,
– պարենային անվտանգության խնդիրներ,
– գնաճ։

Այս շարքը մասնագիտական շրջանակները կարող են շատ ավելի մանրամասն ներկայացնել։
Նման պայմաններում էկոնոմիկայի նախարարի կողմից կուսակրոնության կամ եկեղեցական կարգապահական հարցով մտահոգվելն ու զբաղվելը ոչ միայն տեղին չէ պետական պաշտոնյայի համար, այլև կարող է ընկալվել որպես պատասխանատվությունից խուսափելու միջոց։

Եկեղեցու բարեկարգումն ու ներքին կարգապահական խնդիրների լուծումը Եկեղեցու և դրա բարձրագույն իշխանության գործն է։ Էկոնոմիկայի նախարարը լավ կլինի, որ զբաղվի իրեն վստահված ոլորտով։ Պարո՛ն նախարար, քաղաքացիները ձեզ եպիսկոպոսության չեն կոչել, այլ օժտել են էկոնոմիկայի նախարարի լիազորություններով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031