«Բարեկրթության կամ ճշմարտությունը չասելու անհասկանալի նոտաների տակ պետք չէ քողարկել։ Ամեն ինչ շատ պարզ է։ Սա ստորություն է, և նվաստացման տեսարաններ են՝ բեմադրված յուրաքանչյուրիս համար»,- հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք այն, որ Վեհափառը և 6 եպիսկոպոսներ կանգնել են դատարանի առաջ, Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դռնփակ դատական նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Աննա Մկրտչյանը։
Ըստ նրա՝ սա նվաստացման տեսարան է, որը բեմադրել է Նիկոլ Փաշինյանը՝ զավթելով ՀՀ-ում իշխանությունը և պատժելով յուրաքանչյուրիս․ «Ուղղակի նողկում ու խղճում եմ իրենց քննիչներ ու դատախազներ հայտարարած այն մարդկանց, որոնք ծառայում են Նիկոլ Փաշինյանին։ Խղճում եմ, քանի որ գիտեմ, տեսել եմ, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն օգտագործում ու շպրտում իրեն ծառայողներին»։
Ըստ Աննա Մկրտչյանի՝ հանցագործություն է տեղի ունենում հայ քրիստոնյա ժողովրդի նկատմամբ․ «Այդ հանցագործությունը պլանավորվել ու իրականացվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ցավոք, այսօր ՀՀ-ում իրավապահ համակարգը կազմող շրջանակները, որոնց ավելի դիպուկ կլինի ասել՝ նիկոլահպատակ, իրենց իրավունք են վերապահել ձևական իմաստով իրավական գործընթացներ նախաձեռնել և ինչ-որ արարքների մեջ մեղադրել Հայ առաքելական եկեղեցուն։ Այսօր հայ քրիստոնյա լինելը դատապարտվում է, որովհետև հայկական պետականությունը զավթված է, ՀՀ քաղաքացիները, մեր ողջ պետությունը՝ ազգային ինքնության հետ միասին, պատանդառված են թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, որն այստեղ կառավարիչ է նշանակել»։
Ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով դատական նիստն ամբողջությամբ՝ ուղիղ հեռարձակմամբ
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































