«Քաղաքական բանտարկյալները դատվում են Նիկոլի՝ քննիչներին և դատախազությանն ուղղված հրամաններով։ Այսօր ՀՀ-ում խոսել օրենսդիր իշխանության, գործադիր իշխանության, սրա բովանդակության մասին, մեծ շռայլություն եմ համարում։ Նիկոլ Փաշինյանը զավթել է ԱԺ-ն, գործադիր իշխանությունը։ Խորհրդարանական դիվանագիտություն կլինի, թե արտաքին քաղաքականություն, բոլորն այսօր կապ չունեն հայկական շահի ու իշխանության հետ»,- Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Լրագրողների փաստմանը՝ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Չորրորդ Հանրապետություն թևակոխելու մասին, Աննա Մկրտչյանն այսպես արձագանքեց․ «Չորրորդ Հանրապետությունը նվաստացած, ծնկած հայինն է, անհավատ հայինն է, 3-րդ Հանրապետությունը՝ հաղթող։ Չորրորդ Հանրապետությունում հայը պիտի լինի անհայրենիք, պիտի չունենա ազգային պետություն և չպիտի ունենա իրավունքներ»։
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































