Կադաստրի պետի աշխատասենյակում ծեծի ենթարկվածի կնոջը՝ Վերոնիկային ոստիկանությունը տարավ Քննչական կոմիտե։ ArmLur.am-ի հետ զրույցում տիկին Վերոնիկան հաստատեց տեղեկությունը՝ նշելով՝ գտնվում է Քննչական կոմիտեում։
Հայտնել էինք, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի աշխատասենյակում մի քաղաքացի է ծեծի ենթարկվել, որը գնացել է իր կնոջն աշխատանքից ազատելու հարցի պարզաբանման հետքերով:
Ըստ մեր աղբյուրների՝ դեպքին նախորդել է կնոջ՝ աշխատանքից ապօրինի ազատումը։ Վրդովված ամուսինը զանգահարել է Կադաստրի պետին, սակայն պատասխան չստանալով՝ ձայնային հաղորդագրություն է ուղարկել։ Մի քանի ժամ անց, նրա ընտանիքի պնդմամբ, Արթուրին առևանգել են և դաժանաբար ծեծի ենթարկել։ Նշվում է, որ ծեծի տեսարանը շարունակվել է մի քանի ժամ և մասնակցել է շուրջ հիսուն մարդ։
ArmLur.am-ը կտարվածի առիթով ՀՀ Ներքին գործերի նախարարությունից պարզաբանում խնդրեց, ինչին ի պատասխան ՆԳՆ-ից հայտնեցին. «Քաղաքացուց ծեծի ենթարկվելու վերաբերյալ ստացվել է հաղորդում, որն անմիջապես, պատշաճ կարգով, արձանագրվել է և ուղարկվել նախաքննական մարմին։ Ոստիկանության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներն ու անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։