Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցին` Ադրբեջանի հետ խաղաղ համակեցություն հնարավո՞ր է, հանրության մոտ 2/3-ը` պատասխանում է` ո´չ. «Հայաքվե»

Հոկտեմբեր 06,2025 10:08

«Հայաքվե». Հարցին` արդյո՞ք Ադրբեջանի հետ խաղաղ համակեցություն հնարավոր է, վերջին շրջանում հանրության մոտ 2/3-ը` 64, 66, ապա 67 տոկոսը պատասխանում է` ո´չ:

Այս դիրքորոշումը կայուն միտում ունի, և դրա բացատրությունը շատ պարզ է:

Մենք տեսնում ենք, որ ամեն անգամ միջազգային մայրաքաղաքներում` լինի Բրյուսելում, Պրահայում, Վաշինգտոնում, թե այլուր, Ալիևը գալիս, ժպտում ու ձեռք է սեղմում, իսկ երբ վերադառնում է իր երկիր, երբ ոտքը դնում է իր հողին, միանգամից սկսում է հայերի մասին խոսել որպես թշնամու, զավթիչի:

Նա խոսում է իր բանակը հզորացնելու մասին: Ժամանակին սպառնում էր Արցախի, հիմա արդեն` Սյունիքի զավթմամբ, այսինքն՝ անընդհատ ցույց է տալիս, որ իր ախորժակն անսպառ է:

Ալիևը կհանգստանա միայն այն ժամանակ, երբ կա´մ ինքը կոչնչացնի ՀՀ-ն, կա´մ մենք կոչնչացնենք իր բռնապետությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031