Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրեժ լուծեցինք, վտարեցինք, ապահովեցինք արդար խաղաղություն…». որքանո՞վ է Ալիևի խոսքը համապատասխանում բարիդրացիության թվացյալ միտումներին. Տաթևիկ Հայրապետյան

Հոկտեմբեր 07,2025 17:52

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Մենք երբեք չենք մոռանա Հայաստանի կողմից օկուպացիան։ Մենք հավերժ կպահենք մեր նահատակների հիշատակը մեր սրտերում։ Մենք վրեժ լուծեցինք նրանց արյան համար մարտի դաշտում։ Մենք վտարեցինք օկուպանտներին մեր պապենական հողերից, հասանք փայլուն հաղթանակի և ապահովեցինք արդար խաղաղություն…»։ Հայտարարել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը այսօր Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում, որը տեղի է ունենում Ադրբեջանի Գաբալա քաղաքում։

Թե որքանով է այս խոսքը համապատասխանում խաղաղության ու բարիդրացիության թվացյալ միտումներին, դատեք ինքներդ։ Ամբողջական պատկերը ստանալու համար կարող եք նաև համեմատել հայկական իշխանությունների խոսույթի հետ. այն իշխանությունների, որոնք հայ զինվորի հիշատակի ու մահվան օրը չեն զլանում տոնակատարություն կազմակերպել ու միմյանց պետական պարգևներ շնորհել․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031