Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի ֆեյսբուքյան գրառումը
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնի տարածքում տեղի ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը։
Արարողությանը մասնակցել են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, գործընկերներ պետական գերատեսչություններից և միջազգային կառույցներից։
ՄԱԿ-ի դրոշի բարձրացումը խորհրդանշում է համաժողովի նախապատրաստական աշխատանքների կարևոր հանգրվանը՝ ընդգծելով Հայաստանի՝ որպես հյուրընկալող երկրի, և Միավորված ազգերի կազմակերպության համագործակցությունը կենսաբազմազանության պահպանության միջազգային օրակարգի առաջմղման գործում։
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 19–30-ը Երևանը կհյուրընկալի COP17-ը՝ միավորելով աշխարհի տարբեր երկրների պատվիրակություններին, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ գնահատելու կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արձանագրված առաջընթացը և քննարկելու հետագա համատեղ գործողությունները։
Համաժողովի ընթացքում «Մերիդիան» էքսպո կենտրոնի Կապույտ գոտում կգործեն ՄԱԿ-ի համաժողովների կազմակերպման համար սահմանված համապատասխան ընթացակարգերն ու անվտանգության կանոնները։



















































