Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան եւ Ադրբեջանը թքած ունեն «խաղաղության» համաձայնագրի վրա։ Նրանց պետք է Սյունիքը, եւ դա 100%-ոց ճշմարտություն է. Արմեն Աշոտյան

Հոկտեմբեր 09,2025 12:40

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառմամբ, մասնավորապես, հայտնում է.

Ադրբեջանական Գաբալա քաղաքում օրերս կայացած Թյուրքալեզու պետությունների կազմակերպության հերթական գագաթաժողովին ընդունված բանաձեւում «Զանգեզուրի միջանցք» ալիեւյան խոսույթի եւ ձեւակերպումների մասին արդեն գրվել է։

Սակայն ուշադրությունից դուրս է մնում մեկ այլ, ոչ պակաս կարեւոր հանգամանք։

14 էջանոց փաստաթղթում թվարկված են անդամ-պետությունների եւ կազմակերպության համար կարեւոր միջազգային հարցերի շուրջ արձանագրումներ՝ Հյուսիսային Կիպրոս, Սիրիա, Աֆղանստան, Կենտրոնական Ասիա եւ այլն։

Սակայն որեւէ անդրադարձ չկա հայ-ադրբեջանական «խաղաղության» համաձայնագրի վաշինգթոնյան նախաստորագրման փաստի առթիվ։

Նշված փաստաթղթի անկարեւորությունը եւ ռեալ քաղաքականության մեջ ընդամենը թղթի կտոր լինելու մասին դժվար է գտնել ավելի ցինիկ եւ ճչացող ապացույց։

Այս հանգամանքն է՛լ ավելի ցայտուն է դառնում Սյունիքի վերաբերյալ տեղ գտած ձեւակերպումների ֆոնին։

Թուրքիան եւ Ադրբեջանը թքած ունեն «խաղաղության» համաձայնագրի վրա։ Նրանց պետք է Սյունիքը, եւ դա 100%-ոց ճշմարտություն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031