Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության հինգերորդ տուրում Հայաստանի հավաքականները հաղթանակ են տոնել: Տղամարդկանց ընտրանին 3,5:0,5 հաշվով առավելության է հասել Չեռնոգորիայի նկատմամբ, իսկ կանանց թիմը 2,5:1,5 հաշվով հաղթել է Շվեյցարիային:
Տղամարդիկ թիմային 7,0 միավորով մտան առաջին տասնյակ եւ ընթանում են 8-րդ հորիզոնականում, իսկ կանայք նույնքան միավորով 5-րդ տեղում են:
Այսօր վեցերորդ տուրում մեր երկու հավաքականների մրցակիցը Ադրբեջանն է: Տղամարդկանց հավաքականի մարզիչ Արման Փաշիկյանն ընտրել է Շանթ Սարգսյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, Հայկ Մարտիրոսյանին եւ Արամ Հակոբյանին, իսկ կանանց մարզիչ Զավեն Անդրիասյանը՝ Լիլիթ Մկրտչյանին, Մարիամ Մկրտչյանին, Էլինա Դանիելյանին ու Մարիա Գեւորգյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































