Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք ձեր ներքին աուդիտորիային սիրաշահելու, նրա ազգային արժանապատվությունը շոյելու, նրա առաջ պատիվ ու թասիբ ունեցող իշխանություն երեւալու խնդիր չունե՞ք. «Հրապարակ»

Նոյեմբեր 05,2025 10:24

Ասում են` ինչո՞ւ է Ալիեւը Սեւանը Գյոյչա կոչում, մի կարկառուն ՔՊ-ական պատասխանում է՝ ներքին աուդիտորիայի համար է անում․ ադրբեջանցիներին է ուղղված: Հարց է ծագում` իսկ դուք ներքին աուդիտորիա չունե՞ք։ Դուք ձեր ներքին աուդիտորիային սիրաշահելու, նրա ազգային արժանապատվությունը շոյելու, նրա առաջ պատիվ ու թասիբ ունեցող իշխանություն երեւալու խնդիր չունե՞ք: ՔՊ առաջնորդն ավելի հեռուն է գնում, ասում է` բա դուք էլ ամբողջ օրը Արցախ-Արցախ եք ասում, «խեղճ ադրբեջանցիները» ո՞նց դիմանան` եթե դուք Արցախ եք ասում, նրանք էլ պետք է Գյոյչա ու Բասարգեչար ասեն: Էստեղ դժվար է չհայհոյել, բայց փորձենք քաղաքակիրթ ճանապարհով տարրական բաներ չհասկացող այս ազգակործաններին մի քանի բան բացատրել:

Ադրբեջանի պարագայում «Գյոյչան» համակցված է բազում այլ դրսեւորումներով, որոնք վկայում են այդ երկրի ագրեսիվ, հակահայկական մտադրությունների մասին: Ինչ վերաբերում է Արցախ տեղանունը կիրառելուն: Որ դու եւ քո կիրթ «յոլդաշը» երկինք էլ թռչեք, իջնեք գետնին, միեւնույն է` Արցախը հայկական է, հայերն այնտեղ բնակվել են անհիշելի ժամանակներից, եւ ոչ մի թուրք զավթիչ կամ հայի դավաճան չի կարող դա փոխել:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930