Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից հեռացված և կալանավորված Էքրեմ Իմամօղլուն հայտարարել է, որ դուրս է գալիս «Հանրապետական ժողովրդական» կուսակցությունից

Օգոստոս 13,2026 13:51 Share

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք. Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից հեռացված և կալանավորված Էքրեմ Իմամօղլուն հայտարարել է, որ դուրս է գալիս «Հանրապետական ժողովրդական» կուսակցությունից (CHP):

Իմամօղլուն նշել է, որ CHP-ից հեռանալու որոշումը կապված է Թուրքիայի ապագայի վերաբերյալ իր պատկերացումների և քաղաքացիների նկատմամբ ունեցած պատասխանատվության հետ։ Նա հայտարարել է, որ այժմ ցանկանում է Թուրքիայի «ավելի ուժեղ, ժողովրդավարական և հույսով լի» ապագայի համար «նոր ճանապարհ» բացել։

Իմամօղլուն միաժամանակ աջակցություն է հայտնել նորաստեղծ «Նոր» կուակցությանը (YENİ Parti) և քաղաքացիներին կոչ արել միանալ այդ նոր քաղաքական շարժմանը։

Այսպիսով, Թուրքիայի ընդդիմության մեջ ձևավորվում է նոր իրավիճակ․ CHP-ի մի հատվածը՝ Քեմալ Քըլըչդարօղլուի շուրջ, իսկ Օզգյուր Օզել–Իմամօղլու թևը՝ YENİ Parti-ի շուրջ։ Սա կարող է էական ազդեցություն ունենալ Թուրքիայի առաջիկա ընտրական գործընթացների և Էրդողանի դեմ ընդդիմության միասնականության վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել