Անի Խաչատրյանը ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում։ Վաստակավոր մանկավարժը սերունդներ է կրթել Ճարտարի, Մուշկապատի և Մարտունու դպրոցներում։
2008 թվականից մինչև 2023 թվականի բռնի տեղահանությունը նա ղեկավարել է Մարտունու մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը։
Նվիրյալ գործչի ջանքերով Մարտունու մշակութային կյանքը միշտ եռում էր՝ փառատոններ, պատանի կատարողների մրցույթներ, տարբեր համույթների ելույթներ, վարպետության դասեր, մեծարման ու հիշատակի երեկոներ, ճանաչողական արշավներ:
Անի Խաչատրյանի ճանապարհը՝ սիրելի Մարտունուց մինչև սիրելի Երևան, լի էր սարսափներով: Թե ինչպես ուժեղ կինը վերագտավ ապրելու ցանկությունը «Վերապրում»-ի հերթական դրվագում:
Կարդացեք նաև
Ամբողջական տարբերակը
Արցախի հեռուստատեսություն


















































