Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը այսօրվա ասուլիսում պատասխանելով հարցին, թե հավաքականների մարզչական շտաբերում փոփոխություններ կատարելու մասին որոշումն ինչ ընթացակարգով է կայացվել, ասաց. «Այս տարվանից ստեղծվել է մարզչական հանձնաժողով։ Մարզչական հանձնաժողովում ներգրավված են եղել նախկին եւ ներկայիս գլխավոր եւ ավագ մարզիչներ։
Ընդհանուր վերլուծություն, ընդհանուր քննարկումներ են եղել եւ մասնագետները ցույց են տվել, որ տղամարդկանց եւ երիտասարդների հավաքականում թույլ է արդյունքը։ Իսկ պատանիների առումով ներքին առաջնությունների խնդիր ունենք։ Ներքին առաջնությունների մակարդակը պետք է բարձրացվի, որպեսզի լինի բարձր հոսք, բարձր մասնակցություն, բարձր կիլոգրամներ, որպեսզի զարգանա ծանրամարտ մարզաձեւը»։
Փաշիկ Ալավերդյանը մեր հետ զրույցում հակադարձեց. «Այսինքն, երկրորդ մարզչի հետ հավասար աշխատում ենք։ Երկրորդ մարզչին սարքում է առաջին մարզիչ՝ առաջինին հանո՞ւմ։ Այդպիսի բան լսած կա՞ք»։
Իսկ մարզչական հանձնաժողովի մասին ասաց. «Մի քանի հոգով հավաքվել են ու ոչ մեկը չի խոսել։ Միայն ինքը ու եւս մեկը»։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































