Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունների այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը, թշնամանք սերմանում հայ ժողովրդի մեջ. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ

Դեկտեմբեր 09,2025 15:38

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհրդի նախաձեռնությամբ և Եզրաս սրբազանի օրհնությամբ Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում տեղի ունեցավ թեմի հոգևորականների, թեմական խորհրդի, տարբեր քաղաքների ծխական խորհուրդների ատենապետերի ու ներկայացուցիչների  ժողով, որի ավարտին ընդունվեց համատեղ հայտարարություն:

«Մենք՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևոր սպասավորներս, ծուխերի ատենապետերս և ներկայացուցիչներս՝Վլադիվոստոկից մինչև Կալինինգրադ, Միջին Ասիայից մինչև Բելառուս և Մոլդովա, խորապես մտահոգված  ենք և խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների որդեգրած հակասահմանադրական, հակաեկեղեցական, աստվածամերժ գործողությունները, հոգևորականների և եկեղեցասեր զավակների մտացածին մեղադրանքներով ապօրինի կալանավորումները:

Իշխանությունների այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը, երկպառակություն և թշնամանք են սերմանում հայ ժողովրդի մեջ։

Հանուն պետականության պահպանման, ազգի միասնության, հավատքի և Եկեղեցու անսասանության, հաստատում ենք մեր անմնացորդ հավատարմությունը համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և ազգընտիր հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին»:

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031