Լրահոս
Զգուշացեք՝ կեղծիք է
Օրվա լրահոսը

«Հայ ժողովուրդը, սրբազանները, եկեղեցու հետեւորդները մերժում են Նիկոլ Փաշինյան տեսակին եւ դա նյարդայնացնում է նրան». Արմենուհի Կյուրեղյան

Դեկտեմբեր 09,2025 19:44

«Այս իշխանություններն ամեն պահն օգտագործում են եկեղեցու վրա հարձակումներ իրականացնելու համար, առավել եւս՝ Գյումրիում։ Իրեն սրբազան համարող Վազգենը ասում է՝ ինքը առիթ է ունեցել հանդիպելու ադրբեջանցիների հետ։ Հետաքրքիր է, ինքն ընդհանրապես առիթ ունեցե՞լ է՝ ծանոթանալու Հայոց Ցեղասպանություն երեւույթի հետ, առիթ ունեցե՞լ է՝ ծանոթանալու այն վիճակի, դեպքերի, փաստերի հետ, որոնք ապացուցում են 1,5 միլիոն հայերի ցեղասպանության իրականացմանը հենց այդ նույն թուրքերի, այդ նույն ադրբեջանցիների կողմից, ում այդպես գովերգում է, ասում՝ հանդիպումների ժամանակ իր վրա տպավորություն են թողել։ Գուցե, ինքը համամի՞տ է եղել ադրբեջանցիների եւ թուրքերի իրականացրած քաղաքականությանը, եթե իր վրա լավ տպավորություն են թողել։

Ըստ էության, Վազգեն Միրզախանյանը եւ նրա տեսակը չարժեն, որ մենք նրանց մասին խոսենք եթերում եւ եթերային ժամանակն օգտագործենք նման դավաճանների հարցերը քննարկելու։

Ես ուզում եմ կարեւորել Գյումրու՝ Շիրակի թեմի հոգեւորականների իրականացրած գործողությունները։ Նրանցից ոչ մեկը չհամաձայնեց մասնակցել դավաճան Նիկոլ Փաշինյանի կազմակերպածին։ Իսկ դա շատ ավելի կարեւոր է։ Այո, Շիրակի թեմի հոգեւորականները շատ լուրջ քայլ արեցին, որ հրաժարվեցին բոլորը։

Եu Նիկոլ Փաշինյանը կամ նրա շրջապատը ոչ մեկին չկարողացավ համոզել՝ պատարագ իրականացնելու։ Եվ իրենք սեփական «պատարագ» իրականացնողներին հետները բերեցին։ Դրանից ավելի մեծ խոսուն իրողությո՞ւն։ Հայ ժողովուրդը, հայ հոգեւորականները, Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդները, ՀԱԵ սրբազանները մերժում են Նիկոլ Փաշինյան տեսակին, նրա առաջ քաշած հակաեկեղեցական, հակաքրիստոնեական քայլերը։ Եվ սա, բնականաբար, այն վիճակն է, ինչը նյարդայնացնում է նրան»,-ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը «Հայելի» ակումբում՝ խոսելով կիրակի օրը Գյումրիի հոգեւոր կյանքում տեղի ունեցած իրադարձությունների մասին։

Թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը հարձակվել Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների, Հայ Առաքելական Եկեղեցու սրբազանների վրա, պատգամավորն ասաց. «Որովհետեւ մեր եկեղեցին այն ուժն է, որի շուրջ համախմբվում է հայ ժողովուրդը եւ որի շուրջ համախմբված ամեն ինչ անելու է, պայքարելու այս իշխանություններին հեռացնելու համար։ Հենց սա է, որ վախեցնում է Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ նա վախենում է իշխանությունը կորցնելուց։ Իրենց իշխանությունից հեռացնելը ոչ միայն իշխանություն կորցնել է, այլ նաեւ պատասխանատվության առաջ կանգնել է թուրք-ադրբեջանական տանդեմի առջեւ իր տված խոստումների չկատարման համար։ Սա ամենամեծ վտանգն է, որ Նիկոլ Փաշինյանը տեսնում է։

Նա հո չի մտածում հայ ժողովրդի, Հայաստան երկրի մասին։ Նա մտածում է՝ ի՞նչ պատժի կարժանանա այդ տանդեմից, երբ որ նրանց տված խոստումները չկատարի եւ ժամանակի մեջ հանկարծ չվերարտադրվի։

Սիրելի ժողովուրդ։ Դուք ուշադրություն դարձրե՞լ եք, թե մեր հայ երիտասարդությունը ինչքան ավելի շատ է եկեղեցական կյանքով, հոգեւոր կյանքով սկսել ապրել, գնահատել հոգեւոր արժեքները։ Սա շատ կարեւոր ձեռքբերում է։ Այ, դա է կատաղեցնում, հիստերիկ վիճակի մեջ գցում Նիկոլ Փաշինյանին»,-ասաց Արմենուհի Կյուրեղյանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համաձայն եմ` նիկոլն հայտնվել է երկանի քարերի արանքում` մի կողմից թուրք-ազրբժնական տանդեմը, մյուս կողմից…ՀԱԵ-ու հակազդումը: Թուրք-ազրբժնական տանդեմին միացաել է ԵՄ-ը: ՀԱԵ-ուն աջակցում է աշխարհասփյուռ հայությունը: նիկոլը ընտրություն չունի` պիտի կոտրի, քանդի, ավերի…
    Մենք ունեցանք առաջին հաղթանակը` Գյումրու՝ Շիրակի թեմի հոգեւորականների իրականացրած գործողությունները։
    Ճակատամարտեր լինելու են: Հատ հատ պետք է հաղթող դուրս գալ:
    Հայաստանցուն պետք է վերադարձնել հաղթողի կարգավիճակը:
    նիկոլը սրա դեմ է անհոգնած աշխատում:
    իսկ ներվայնացած է, որովհետև իր սուրճի բաժակ նայողների, սպիրիտւալ սեանսներ սպասարկողների գուշակումները ու ինստրուկցիաները ցանկալի արդույնք չեն տալիս:
    Մանկության տարիներից եղած dormant հոգեկան շեղումները այս տարիքում` հորմոնալ փոփոխությունների պայմաններում, արթնանում են ու ունենք նիկոլ ինչպիսին տեսնում ենք… Չնայած ես դեմ եմ իրեն հոգեկան հիվան անվանելուն` փախուստի անկյուն է, պատասխանատվությունը խուսափելու միջոց:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031