Լրահոս
Օրվա լրահոսը

Քննչական կոմիտեի ղեկավարից չստացա որևէ պատասխան իր կատարած անպատասխանատու հայտարարության համար. Բագրատ սրբազան

Դեկտեմբեր 11,2025 19:50 Share

«Շատ վատ եմ զգում, որ այս նիստերը հետաձգվում են կամ ընդմիջվում են տարբեր պատճառներով։ Շատ կխնդրեմ, որ մեր գործընթացն արագ ընթանա, որքան արագ, էնքան լավ։ Վերջում էլ ուզում եմ ամփոփել, ես մինչև այսօր Քննչական կոմիտեի ղեկավարից չստացա որևէ պատասխան իր կատարած անպատասխանատու հայտարարության համար։ Դրա փոխարեն երկու անգամ հրավիրվեցի Քննչական կոմիտե, բայց ոչ այդ հարցով»,-այսօր «Սրբազան պայքարի» գործով դատական նիստում ասաց Բագրատ սրբազանը։

Այսօր դատաքննության նախ ժամն էր փոփոխվել, հետո էլ նիստը հետաձգվեց մեղադրյալներից Արմեն Ալեքսանյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւի բացակայության պատճառով: Այսօր դատարանը քննարկելու էր ապացույցների ծավալը: Սակայն մեղադրող դատախազն ասաց, որ պաշտպանի բացակայությամբ հնարավոր չէ այդ քննարկումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել