Լրահոս
Կրոն և բարեգործություն
Օրվա լրահոսը

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

Դեկտեմբեր 14,2025 13:56

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Դեկտեմբերի 17-19-ը Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 14-ի ցերեկը Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի, Արարատյան դաշտի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, դեկտեմբերի 15-16-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում`

Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 14-ի ցերեկը սպասվում է քամու ուգնացում մինչև 17-20 մ/վ արագությամբ։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031