Լրահոս
Օրվա լրահոսը

Անընդունելի է նման մանիպուլյացիաներով զբաղվելը. Զախարովան` Սոլովյովի վիճահարույց հայտարարության և հայ հասարակությանն անհանգստացնող արձագանքի մասին

Հունվար 15,2026 23:07

Անընդունելի է նման մանիպուլյացիաներով զբաղվելը, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Վ. Սոլովյովի վիճահարույց հայտարարության և, մասնավորապես, հայ հասարակությանն անհանգստացնող արձագանքին։

Զախարովան նշել է.

✔️Նախ, դա լրագրողի կարծիք է, ընդգծում եմ՝ կարծիք: Երկրորդ, այս կարծիքը արտահայտվել է «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով:

✔️Երրորդ, այս կարծիքը իրականում ձևակերպվել է որպես հարց (ես հիմնվել եմ ուղիղ խոսքի վրա): Դա հայտարարություն չէր, այլ հարց էր, չգիտեմ՝ հռետորական էր, թե՞ այլ բան:
Չորրորդ, այս արտահայտությունները հստակ, բացարձակապես ակնհայտորեն, սադրիչ կերպով ներկայացվել են բազմոցային վերլուծաբանների կողմից՝ որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: Սա անընդունելի է:

✔️Մեր երկիրը և Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով, ռազմավարական գործընկերությամբ, դաշինքով և եղբայրական բարեկամությամբ, ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

 

«Սպուտնիկ Արմենիա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031