Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Քոչարյանի գիտելիքները եւ իմացությունը տարածաշրջանի եւ միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են»

Հունվար 29,2026 14:50

Այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, որ ՔՊ վարչությունը չի հաստատել ՔՊ-ական Հայկ Սարգսյանի թեկնածությունը՝ հաջորդ ընտրություններին մասնակցելու համար։ «Ինչ վերաբերում է պարոն Սարգսյանի հետ կապված խնդիրներին, այդ հարցը ՔՊ վարչությունում մի քանի անգամ քննարկվել է։ Եվ ես չեմ կարծում, որ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից։ ՔՊ կուսակցության վարչությունն ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտնել պարոն Սարգսյանին, դա ունեցել է կոնկրետ պատճառ։ Դրան հետեւել են իրավական ընթացակարգեր, եւ այդ պատմությունն ընդամենը մեկ բանի մասին է, որ ՔՊ կուսակցությունը, այդ թվում՝ իր անդամների ոչ կանոնավոր գործողությունները եւ կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հայտարարություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Արարա՞տ, թե՞ Արագած, այդպիսի հարցը հետեւյալի մասին է՝ պետությո՞ւն, թե՞ չպետություն, որովհետեւ պետությունն ունի միջազգայնորեն ճանաչված տարածք։ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքում կա Արարատ, եւ դա Արարատ խոշորացված համայնքն է եւ Արարատի մարզն է, բայց Արարատ սար ՀՀ-ում չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հայտարարություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Կարծում եմ՝ պարոն Քոչարյանի գիտելիքները եւ իմացությունը տարածաշրջանի եւ միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031