«ԱԳ նախարարի հայտարարությունն ուղղակի անբարոյականություն էր։ Մեղադրելը, թե եկեղեցին փորձում է իշխանություն վերցնել, ուղղակի աբսուրդ է: Իշխանությունն է հարձակվել եկեղեցու վրա եւ տպավորությունն այնպիսին է, որ «կապռեմոնտի» տրամաբանության մեջ է մտցրել եկեղեցին, որ կարելի է մտնել, փոխել եկեղեցին ու անձնական օգտագործման եկեղեցի կարելի է ունենալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ԵԽԽՎ-ում կատարած հայտարարությանը. «ՀՀ-ում հոգևորականների նկատմամբ որևէ հալածանք չկա, սակայն ուզում եմ Ձեզ հարցնել՝ ունենք իրավիճակ, երբ ՀՀ որոշ քաղաքացիներ հրապարակային կոչ են անում ժողովրդավար եղանակով ընտրված կառավարարության ձեռքից բռնի կերպով իշխանությունը վերցնել, իշխանության ղեկավարների նկատմամբ կոչեր են հնչում, որոնցից մեկն էլ ես եմ։ Այդ դեպքում ո՞րը կլիներ Ձեր որոշումը և գործողությունները»:
«Ինչո՞ւ նման հայտարարությունները բավարար արձագանք չեն ստանում ԵԽ-ում։ Խնդիրն ավելի շատ աշխարհաքաղաքական է։ Օրինակ, ԵՄ դիվանագիտության ղեկավարը Կայա Կալասն է, նա Էստոնիայի նախկին վարչապետն է եղել։ Վարչապետ եղած ժամանակ նա հայտարարում էր, որ Ռուսաստանը պետք է մասնատել երեք մասի։ Փոքր երկրի ղեկավար ես, ո՞նց ես մասնատելու Ռուսաստանը, քո երկրի անվտանգության մասին ընդհանրապես մտածո՞ւմ ես…Այդ հոգեբանությունն ունեցող մարդը դարձել է ԵՄ–ի համար մեկ դիվանագետը։ Այլ աչքով է պետք նայել այս ամենին, սրանք ծայրահեղ քաղաքականացված հայտարարություններ են, որոնք շատ դեպքերում իրականության հետ որեւէ առնչություն չունեն»,- հավելեց Քոչարյանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































